«Ես կարծում եմ, որ Բագրատ Սրբազանի անձը շատ հաջողված անձ է։ Որովհետև Բագրատ Սրբազանը հայկական պոստպատերազմյան երազանքն է։ Այսինքն՝ լինի գործիչ, որը ո՛չ նախկին ա, ո՛չ ներկա, որը ապակուսակցական է, վստահելի է։ Այս առումով Բագրատ Սրբազանի անձը համընկնում էր»,-ասուլիսի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ «Բագրատ Սրբազանի ամենաուժեղ հատկությունն այն է, որ նա լավ հռետոր և քարոզիչ է։ Եթե սկզբնական փուլում նա հանդես էր գալիս հոգևոր զրույցների ֆորմատի մեջ, ես կարծում եմ հիմա ինքը փորձում է տեղափոխվել ավելի շատ քաղաքական զրույցների ֆորմատ։ Այստեղ կարա լինի խնդիր։ Դրա համար ենք ասում, որ հարթակի քաղաքական բաղադրիչը պետք է ուժեղանա»,-նշեց քաղտեխնոլոգը։ |