ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Երեխաների աչքի առաջ ուսուցչին տապալել են գետնին»․ Մարինա Ադուլյանը՝ թիվ 20 դպրոցի ուսուցչի ձերբակալման մասին
14:54, 10.10.2024 | mamul.am
3839 | 1

Ինչպես հայտնի է, Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցներից մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։
Դպրոցի ծնողներից Մարինա Ադուլյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․ «Այսօր երեխայիս ֆիզիկայի դասին ԱԱԾ֊ն (այդպես են ներկայացել ըստ լուրերի) ներխուժել է դասարան, ուսուցչին տապալել գետնին, սեղան բրդել, մազերից քաշել և այլն։ Այդ ամենը երեխաների աչքի առաջ, 2 ժամ է չենք կարողանում էդ ամենից հետո երեխաներին հանգստացնել։ Լավ, ո՞նց։

Ո՞ւր են ձեր դրոշակ դարձրած մարդու իրավունքները, երեխաների շահերը և այլն։
Դուք տանը երեխաներ չունե՞ք։ Ձեր երեխաների աչքի առաջ երեխաների ամենասիրելի ուսուցիչներից մեկի հետ նման բան կանե՞իք։
Ինձ չի հետաքրքրում մեղադրանքը հիմնավոր է թե անհիմն` դա թող իրավապահ մարմինները պարզեն։ Բայց իմ երեխայի աչքի առա՞ջ, հետպատերազմական երկրում, երեխային այսպիսի սթրեսի ենթարկե՞լ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր