Ինչպես հայտնի է այսօր Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի ուսուցչին իրավապահները բերման են ենթարկել։ Ծնողները ահազանգում են․ իրավապահների կատարած գործողությունները վախեցրել են երեխաներին, նրանք սարսափահար զանգահարել են ծնողներին։ «Հաշվի չեն առնվել երեխաների իրավունքները։ Կարող էին կանչել տնօրենի սենյակ, այնտեղից տանեին։ Երեխաների աչի առաջ բռնություն են կիրառել։ Եթե մեղավոր է, թող պատժեն։ Մենք երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից ենք խոսում»,-ասում են դպրոցի մոտ հավաքված ծնողները՝ բացատրություն պահանջելով ԿԳՄՍ նախարարությունից։ |
Բաժանորդագրվել լրահոսին