ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Պարոնայք, դուք բացահայտված եք և փաթեթավորված»․ Հենրիխ Դանիելյան
16:36, 10.10.2024 | mamul.am
3161 | 1

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բոլորը գիտեն, որ քաղաքականության մեջ անպիտան և հնարավորություն ու ճանաչում չունեցող մարդիկ ունեն մարտավարություն, որը ասում է հետևյալի մասին՝ պետք է քննադատել կամ վիրավորել այն քաղաքական թիմի ղեկավարին, որտեղից քեզ շատ կարձագանքեն, և նրանց կարծիքով այդ արձագանքների արդյունքում նրանց դերը քաղաքականության մեջ ավելի կմեծանա: Բայց մեդալը երկու կողմ ունի, և այդ հակառակ կողմում թաքնված է հետևյալը՝ այո, քեզ անդրադառնում են, քեզ արձագանքում են, բայց դու բացահայտվում ես հասարակության շատ լայն հատվածի մոտ, քանի որ, ինչպես Աջապահյան Միքայելն է, անազնիվ են և խեղաթյուրում են իրավիճակը այնպես, որ երիտասարդները, որոնց համար եկեղեցին և եկեղեցականը արժեք են, ամաչում են, քանի որ հարց են տալիս՝ արդյոք այս մարդը չի՞ տեսնում իրականությունը, արդյոք շարժման մեջ գտնվող «աած» դրածոները վտանգավոր չե՞ն, որ շարժման կեսից փախչում են ու քննադատում Սերժ Սարգսյանին։ Արդյոք Նիկոլ Փաշինյանի ծառաները, ի դեմս Էդմոն Մարուքյանի, մեղավոր չե՞ն, որ կրկնում են Աջապահյանի նույն թեզը, որ Սերժ Սարգսյանը պետք է լքի քաղաքական դաշտը:
Հիմա հերթով: Նախ, հարյուրավոր երիտասարդների մոտ հարց է առաջանում՝ արդյոք Աջապահյանը չի տեսնում, որ շարժման մեջ կան մարդիկ, որոնք եկեղեցուն, կաթողիկոսին, եկեղեցականներին ամենավերջին հայհոյանքներ են տվել, բայց նրանց մասին չի խոսվում: Շարժման մեջ կային մարդիկ, որոնք ժամանակին իրականացրել են «ահաբեկչական» ակտեր, և մարդիկ չգիտեն, թե նրանք ինչի են ընդունակ նաև այսօր, բայց Աջապահյանին, Էդմոն Մարուքյանին և Սուրեն Պետրոսյանին հրաման տվող կենտրոնը 2018 թվականին ամեն ինչ արեց, որ իշխանազավթում տեղի ունենա, և Սերժ Սարգսյանը հեռանա իշխանությունից, որ ժողովուրդը մերժի նախագահին, բայց իրականում մերժի Արցախը։ Իսկ հիմա այս ուժերը անում են նույնը, որ Սերժ Սարգսյանին ներկայացնեն որպես մեղավոր և հանեն քաղաքական ասպարեզից՝ հասկանալով, որ նա միակ հենարանն է, ով պահում է խրամատը իրենց նմաններից։ Պարոնայք, դուք բացահայտված եք և փաթեթավորված: Ձեր մոտ չի ստացվի իրականացնել ձեր տերերի դավադիր ծրագրերը, և նորից խաբկանքով և մանիպուլյացիաներով կուրացնեք մեր հայրենակիցներին՝ նրանց սուտը մատուցելով որպես իրականություն:
Հ.Գ.
Միքայել Աջապահյան՝ մարդ, ով ասաց, որ սատարում է Նիկոլ Փաշինյանին 2018-ին, հետո ներողություն խնդրեց: Մարդ, ով ասաց, որ սատարում է Բագրատ Սրբազանին, և հետո ասաց, որ երբևէ չի սատարել կամ սատարում նրան:
Էդմոն Մարուքյան՝ մարդ, ում անունը գրված է Արցախը ծախող հայրենադավերի ցուցակում, ով Նիկոլ Փաշինյանի մեղսակիցն է:
Սուրեն Պետրոսյան՝ մարդ, ով փախավ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկից, երբ Սերժ Սարգսյանի թիմակիցները՝ ես և իմ ընկերները, պայքարում էինք ռեժիմի դեմ, և մեր վրա նռնակներ էին նետվում: 15-ից ավելի հանրապետականներ վիրավորվել են, կալանավորվել են, իսկ դուք այնպես փախաք, որ մինչև հիմա մարդիկ չեն գտնում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր