ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քիչ առաջ համացանցում հայտնված տեսանյութը տեսա, թե ինչպես են տասնյակ դիմակավորված աշխատակիցներ ձերբակալում դպրոցի ուսուցչին: Իհարկե դատապարտելի է նրան վերագրվող մեղադրանքը (անառակաբարո արարք կատարելը), և միգուցե շատերը կցանկանային ավելի կոշտ միջոցառում տեսնել մեղադրյալի նկատմամբ: Սակայն, արդյո՞ք տեղին է դիմակավորված տասնյակից ավելի աշխատակիցներով դասընթացի ժամանակ մտնել դասարան, ուսուցչին գետնին տապալել սաների աչքի առաջ... տարբեր ահազանգեր եմ ստանում, որ երեխաներն ահաբեկված են: |