Կինոգետ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նոբելյան մրցանակը գրականության ասպարեզում շնորհվեց 53֊ամյա հարավկորեացի կին արձակագիր Հան Գանին, որի անունը, ի դեպ, ընդհանրապես չէր հիշատակվում հավանական թեկնածուների շարքում: 1995-ից ի վեր Հան Գանը 14 գիրք է հրապարակել, արժանացել «Բուքեր», «Մեդիչի» և այլ մրցանակների, որոնց փառապսակը դարձավ Նոբելյանը: Նա առաջին ասիացի կին գրողն է և երկրորդ կորեացին, որը Նոբելյան մրցանակի է արժանանում»: |