Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 11-ից Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոցի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Տիգրան Մեծի պողոտայում՝ Հանրապետության հրապարակից եկող ուղղությամբ նախկին «միայն աջ», «ուղիղ», «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ», «ուղիղ», «ուղիղ և ձախ» ուղղություններով: Ինչպես նաև՝ նշված խաչմերուկում տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կապամոնտաժվի: Նշված խաչմերուկում կիրականացվի համապատասխան գծանշում և ճանապարհային նշանների տեղադրում: |
Բաժանորդագրվել լրահոսին