ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Ֆլորիդան` «Միլթոն» փոթորկի ճիրաններում. հաղորդվում է զոհերի ու խոշոր ավերածությունների մասին
21:36, 10.10.2024 | mamul.am
6163 | 0

«Միլթոն» փոթորիկը հասել է Ֆլորիդա՝ դառնալով վերջին հարյուրամյակի ամենաավերիչ փոթորիկներից մեկը: Ժամում գրեթե 300 կիլոմետր արագության հասնող քամիները երեք միլիոն մարդու թողել են առանց էլեկտրականության։ Իշխանությունները հայտնել են առաջին զոհերի մասին և հայտարարել, որ տարհանվել է 6 միլիոն բնակիչ:

Թամփայի քաղաքապետ Ջեյն Քաստորը շատ խիստ նախազգուշացում է արել. նա կոչ է արել բոլոր բնակիչներին լքել տարհանման գոտիները՝ ասելով, որ քաղաքում մնալը մահացու վտանգ է պարունակում։

Օդերևութաբաններն ասում են, որ փոթորիկը հսկայական վնաս է պատճառում, որը համեմատելի է «Քաթրինա»-ի կամ «Մարիա»-ի նման փոթորիկների հետ: «Միլթոն» փոթորիկի բացառիկ ուժն այն է, որ այն կարող է բազմաթիվ տորնադոներ առաջացնել:

«Միլթոն» փոթորկի հետևանքով առաջացած ջրհեղեղը կարող է ունենալ տարբեր ձևեր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ռիսկերն ու սպառնալիքները: Ափամերձ շրջաններում ջրի մակարդակը կարող է բարձրանալ 3-4,5 մետրով։ Դա պայմանավորված է նրանով, որ փոթորկի ուժեղ քամիները ջուրը մղում են դեպի ափ՝ առաջացնելով կտրուկ վերելք։ Ակնկալվում է, որ կհեղեղվեն ցածրադիր վայրերը, հատկապես Թամպա Բեյի տարածքում: Հարկ է նշել, որ փոթորիկները հաճախ ուղեկցվում են ինտենսիվ տեղումներով: Այս դեպքում «Միլթոն»-ը կարող է բերել մինչև 350 մմ անձրև։

Ֆլորիդան` «Միլթոն» փոթորկի ճիրաններում. հաղորդվում է զոհերի ու խոշոր ավերածությունների մասին
Ֆլորիդան` «Միլթոն» փոթորկի ճիրաններում. հաղորդվում է զոհերի ու խոշոր ավերածությունների մասին
Ֆլորիդան` «Միլթոն» փոթորկի ճիրաններում. հաղորդվում է զոհերի ու խոշոր ավերածությունների մասին
Ֆլորիդան` «Միլթոն» փոթորկի ճիրաններում. հաղորդվում է զոհերի ու խոշոր ավերածությունների մասին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր