ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
TD Bank-ը դարձել է ԱՄՆ-ի առաջին բանկը, որն իրեն մեղավոր է ճանաչել փողերի լվացման նպատակով դավադրության մեջ
22:30, 10.10.2024 | mamul.am
3863 | 0

Ամերիկյան TD Bank բանկը, որը երկրի թոփ 10 խոշորագույն բանկերից մեկն է, պատմության մեջ դարձել է առաջինն, ով իրեն մեղավոր է ճանաչել փողերի լվացման նպատակով դավադրության մեջ, հինգշաբթի ասել է գլխավոր դատախազ Մերիք Գարլանդը:
«TD Bank-ը դարձել է ԱՄՆ-ի պատմության ամենամեծ բանկը, որը մեղավոր է ճանաչվել Բանկային գաղտնիքի մասին օրենքը խախտելու համար, և պատմության մեջ առաջին բանկը, որն իրեն մեղավոր է ճանաչել փողերի լվացման նպատակով դավադրության մեջ», - ասաց նա հինգշաբթի լրագրողներին:
Գարլանդը նշել է, որ TD Bank-ը երկրի 10 լավագույն ֆինանսական կորպորացիաներից մեկն է: Գլխավոր դատախազի խոսքով՝ վնասը փոխհատուցելու համար կորպորացիան ԱՄՆ-ին կվճարի մոտ 3 միլիարդ դոլարի տուգանք և այլ փոխհատուցում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին