ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Փաշինյանը չէ, որ ինձ քաղաքականություն է բերել». Հայկ Մարության
23:06, 10.10.2024 | mamul.am
2563 | 1

Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության նախագահ Հայկ Մարությանըը հարցազրույց է տվել Factor TV-ին` ասելով, որ պետության լրջագույն խնդիրներն են դրդել որոշում կայացնել՝ մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին:

«Եթե խոսենք ներքին խնդիրների մասին, ապա մեր քաղաքական ուժը՝ «Նոր ուժ», տեսնում է, որ այն, ինչ հնարավոր է անել, արվում է դրա շատ փոքր տոկոսը, այսինքն, այսօրվա կառավարության ՕԳԳ-ն շատ փոքր է»,- ասել է Մարությանը։

Հարցին՝ արդյո՞ք 2018-ին առանց Նիկոլ Փաշինյանի աջակցության ինքը քաղաքական կարիերա կունենար, Մարությանն ասաց. «Փաշինյանը չէ, որ ինձ քաղաքականություն է բերել կամ թույլ տվել մի տեղից ելույթ ունենալ, այս դեպքում լրիվ հակառակն է եղել՝ այն առումով, որ ես և իմ աջակիցները, ընկերները միացել ենք, այսինքն՝ փորձել ենք մաքսիմալ օգնել այդ ժամանակ ՔՊ-ի ստեղծած շարժմանը»:

Առավել մանրամասն` հարցազրույցում:

«Փաշինյանը չէ, որ ինձ քաղաքականություն է բերել». Հայկ Մարության
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին