Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության նախագահ Հայկ Մարությանըը հարցազրույց է տվել Factor TV-ին` ասելով, որ պետության լրջագույն խնդիրներն են դրդել որոշում կայացնել՝ մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին: «Եթե խոսենք ներքին խնդիրների մասին, ապա մեր քաղաքական ուժը՝ «Նոր ուժ», տեսնում է, որ այն, ինչ հնարավոր է անել, արվում է դրա շատ փոքր տոկոսը, այսինքն, այսօրվա կառավարության ՕԳԳ-ն շատ փոքր է»,- ասել է Մարությանը։ Հարցին՝ արդյո՞ք 2018-ին առանց Նիկոլ Փաշինյանի աջակցության ինքը քաղաքական կարիերա կունենար, Մարությանն ասաց. «Փաշինյանը չէ, որ ինձ քաղաքականություն է բերել կամ թույլ տվել մի տեղից ելույթ ունենալ, այս դեպքում լրիվ հակառակն է եղել՝ այն առումով, որ ես և իմ աջակիցները, ընկերները միացել ենք, այսինքն՝ փորձել ենք մաքսիմալ օգնել այդ ժամանակ ՔՊ-ի ստեղծած շարժմանը»: Առավել մանրամասն` հարցազրույցում: |