Իսրայելը կենտրոնացած է «Հեզբոլլահ»-ի դեմ պայքարի վրա և խորհուրդ է տալիս, որ հարավային Լիբանանում գտնվող ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը (UNIFIL) նահանջեն 5 կմ հյուսիս, ասել է ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դենի Դանոնը։ Դանոնն ընդգծել է, որ Իսրայելը չի ձգտում մնալ Լիբանանում, սակայն «պատրաստ է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ «Հեզբոլլահ»-ի ահաբեկիչներին հյուսիսային սահմանից հեռացնելու և իրենց երկրում փախստական դարձած 70 հազար իսրայելցիների անվտանգությունն ապահովելու համար»: UNIFIL-ը հայտնել է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը միտումնավոր գնդակոծել են Ռաս ալ-Նակուրա հրվանդանում խաղաղապահների շտաբի տարածքում գտնվող թիրախը, հարձակումն իրականացվել է Մերկավա տանկի միջոցով։ |