Հայաստանի ազգային հավաքականն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Ազգերի լիգայի շրջանակում C լիգայի 4-րդ խմբի 3-րդ տուրում հյուրընկալվել էր Ֆարերյան կղզիների հավաքականին։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։ «Շատ ծանր և նյարդային հանդիպում ստացվեց։ Սա ֆուտբոլ է, որը բաղկացած է ոչ թե որևէ մեկ ֆուտբոլիստի սխալից, այլ սխալների շարքից։ Փորձելու ենք շարժվել առաջ և պատրաստվել Հս․ Մակեդոնիայի հետ խաղին»,- ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։ |