«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ 5-րդ կորպուսի հրամանատարի պաշտոնից վերջերս ազատված Սասուն Բադասյանի ազատման պատճառը եղել է այն, որ նա ատեստավորման քննությունների ժամանակ իր մերձավոր զինծառայողի գնահատականը փորձել է բարելավել: Տեղեկությունը հասել է նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, որն էլ իր հերթին որոշել է պատժել կորպուսի հրամանատարին՝ հովանավորչության և ատեստավորման գործընթացի անաչառությանը հարված հասցնելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց գտնել հրամանատարին, սակայն փորձերն անցան ապարդյուն. արձագանքի դեպքում պատրաստ ենք հրապարակել նաև վերջինիս մեկնաբանությունը»։ Մանրամասները՝ թերթի համարում: |
Բաժանորդագրվել լրահոսին