«Հրապարակ»-ը գրում է․ «Կիրակի օրվա հանրահավաքից մեկ օր առաջ՝ գիշերը, ոստիկանները բերման են ենթարկել հավաքի ակտիվիստներին, որոնց վրա դրված են եղել հավաքի կազմակերպչական հարցերը։ Գառնիկ Դանիելյանն ասաց, որ իրենց ակտիվիստներին բերման են ենթարկել առանց որևէ հիմնավորման՝ ուղղակի նպատակ ունենալով ճնշելու միջոցով հետ պահել պայքարից։ Նա չցանկացավ անուններ հնչեցնել՝ ասելով, որ շարքային քաղաքացիներ են։ Դանիելյանի կարծիքով՝ իշխանության և նրանց ձեռքին գործիք դարձած ուժայինների ճնշումները շարժման աջակիցների, ակտիվի և լիդերների ազգականների նկատմամբ համատարած են, ինչն էլ խանգարում է, որ շարժումը թափ հավաքի»։ |
Բաժանորդագրվել լրահոսին