«ԱրմԼուր»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ գիշերն ուշագրավ իրավիճակ է եղել «Զվարթնոց» օդանավակայանում։ Ժամը 05։00-ի սահմաններում օդանավակայանում ձերբակալել են Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդուն՝ Խաչատուր Բալասանյանին, ու տարել են Հակակոռուպցիոն կոմիտե։ Նախկին քաղաքապետի որդին անակնկալի է եկել ստեղծված իրավիճակից ու դեռ ավելին՝ երկրից գնում էր, որ հասներ արտերկրում բուժվող հորը, սակայն իրավապահները կանխել են հոր ու որդու հանդիպումը։ |
Բաժանորդագրվել լրահոսին