Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, ցավոք, հերթական ճգնաժամի մեջ է: Երեկ կեսգիշերին մեր հավաքականը ուղղակի փրկվեց խայտառակությունից և կարողացավ ոչ-ոքի կորզել Ֆարերյան կղզիների հետ խաղում:
Ինչպես քաղաքականության ու դիվանագիտության մեջ, պետք է ճանաչես քո հնարավորույթունների սահմանը և ոտքերդ մեկնես վերմակիդ երկարությամբ: Սակայն այն ֆուտբոլը, որ ցույց է տալիս մեր ընտրանին շատ հեռու է իր հնարավորություններից:
Ինչպես ժամանակին Կապառոսն էր անօգնական կանգնում տեխնիկական գոտում և դիտում մեր հավաքականի պարտությունները, նույնը տեսնում ենք Պետրակովի դեպքում:
Հավանաբար ժամանակն է, որ ուկրաինացի մասնագետը լքի Հայաստանի հավաքականը: Թվում է, նա այլևս անելիք չունի և սպասում է կնքված պայմանագրի ավարտին:
Մի կողմ եմ թողնում երեկվա հետխաղաղյին ասուլիսի նրա հերթական անհասկանալի բացատրությունները, մի կողմ եմ թողնում նախորդ ասուլիսներում նրա վիճելի, կծու, վիրավորական, սարկաստիկ ու ցնինիկ մտքերը:
Հավանաբար մեզ պետք է նոր մարզիչ:
Բայց, հայկական ֆուտբոլում տիրող այս մղձավանջը, չի կարելի պայմանավորել Կապառոսով կամ Պետրակովով:
Այն ունի խորը արմատներ և դրան գումարվում է այն ինքնախաբեությունը, որ տիրում է մեզ մոտ:
Երեկվա խաղից առաջ ԱԼԻՔ-ի տաղավարում զրուցել եմ մեր ֆուտբոլային մեկնաբաններից Ռոբերտ Գասպարյանի հետ, ով պնդում է, որ Պետրակովը անհապաղ պետք է հեռացվի հավաքականի ղեկից»:
Զրույցի մանրամասները՝ տեսանյութում