Իսրայելական օդուժը հարվածել է Բեյրութի կենտրոնում գտնվող շենքերին։ Սաուդյան Al Hadath հեռուստաալիքը երեկ հայտնել է, որ հարձակման թիրախը եղել են սեպտեմբերի վերջին Բեյրութում սպանված «Հեզբոլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլայի փեսան և կազմակերպության հետախուզական ծառայության ղեկավար Վաֆիկ Սաֆան։ Նրանց մահվան մասին հաստատում դեռ չկա։
Լիբանանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ հարվածների հետևանքով չորս հարկանի շենքը փլուզվել է, իսկ ութ հարկանի շենքը վնասվել։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հաղորդել է 22 զոհի, ավելի քան 100 վիրավորի մասին։
|