ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Պարզաբանեք՝ ի՞նչ հոդվածով եմ մեղադրվում»․ Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին
10:36, 11.10.2024 | mamul.am
4467 | 0

Ընթանում է «Մարտի 1»-ի վերաբացված քրեական գործի դատական նիստը, որին ներկայացել է նաև Ռոբերտ Քոչարյանը։ Վերջինս նիստի մեկնարկին դատարանից պահանջեց ներկայացնել, թե ի՞նչ մեղադրանք է նրան առաջադրվել․ «Ես այդպես էլ պարզաբանում չստացա, թե ինչ հոդվածով եմ մեղադրվում։ Զեկուցում եմ ստացել որպես մեղադրյալ ներկայանալու մասին։ Ես եկել եմ այստեղ՝ դրսևորելով բարի կամք, կարող է ընդհանրապես չգալ»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ կրկին պահանջելով ներկայացնել, թե ինչ հոդվածով է մեղադրվում․ «Ես լքում եմ մեղադրյալի աթոռը, դեռ աթոռը, կարող եմ ընդհանրապես դահլիճը լքել։ Այս դատական հետապնդումը սկսվել լուրջ խախտումներով»,-ասաց Քոչարյանը։

«Պարզաբանեք՝ ի՞նչ հոդվածով եմ մեղադրվում»․ Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին