ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Կան հանցագործություններ, որոնք պետք է խիստ պատժվեն բերման ենթարկելու պահից սկսած»․ Տիգրան Քոչարյան
14:24, 11.10.2024 | mamul.am
1768 | 2

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի հատ ընդհանուր կարծիքին հակառակ բան ասեմ:
Եթե այդ ձերբակալվածը իրոք արել է այն, ինչի մեջ կասկածվում է, ապա ապրի ԱԱԾ-ն: Թող երանի տա, որ ԱԱԾ-ն էր, ոչ թե երեխայի ծնողներն են իրեն առաջինը գտել:
Կան հանցագործություններ, որոնք պետք է մաքսիմալ խիստ պատժվեն բերման ենթարկելու պահից սկսած, բանտարկումով վերջացրած: Ոչ թե տանեն տնօրենի կաբինետ, մի հատ կոֆե տան ու ձերբակալեն:
Քիմիական կաստռացիա պետք է լինի ամենամեղմ պատիժը:
Ու այո, շոկային վիճակ ստացած երեխաները ամբողջ կյանքը պետք է հիշեն, որ այս այլանդակությանը ներում-բեկում ու ցիվիլ վերաբերմունք պետք է չլինի:
Իսկ եթե այդ մարդը այդ արարքը չի կատարել, ապա նույն բանը, ինչի մեջ իրեն մեղադրում են, պետք է արվի մասկի-շոուն կազմակերպած անձանց ու իրանց բարեկամության հետ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր