ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի նախաձեռնությամբ և ԱՀ մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպաններ Յուրի Հայրապետյանի, Ռուբեն Մելիքյանի, Արտակ Բեգլարյանի, ՀՀ մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպաններ Արման Թաթոյանի և Լարիսա Ալավերդյանի մասնակցությամբ ակցիա է իրականացվում։ Նրանք Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով նամակներ կփոխանցեն ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին, ՀՀ ԱԳՆ-ին, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիական Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատներին։ |
Բաժանորդագրվել լրահոսին