ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Սա ժամանակահատված է, երբ պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները»․ Գեղամ Ստեփանյան
11:30, 11.10.2024 | mamul.am
1008 | 0

«Մենք նկատում ենք, որ որքան մոտենում է COP29 համաժողովի օրը, այնքան միջազգային դաշտում որոշակի ակտիվություն է նկատվում Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ։ Երեկ տեղեկացանք, որ նաև Եվրոպական խորհրդարանում է նախատեսվում այս թեմայով քննարկում իրականացվել»,-լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Սա ժամանակահատված է, որը աշխարհի ուշադրությունը դեպի Ադրբեջան է տանելու, և մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները՝ պարտադրելու, որ Ադրբեջանը կատարի մարդու իրավունքների միջազգային իրավունքի, մարդասիրական իրավունքի դրույթները։ Հակառակ պարագայում` չխոսելով, այս հարցերը չբարձրաձայնելով, Ադրբեջանը ավելի կոգևորվի հետագա անպատժելիությունից»,-նշեց Ստեփանյանը։

«Սա ժամանակահատված է, երբ պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները»․ Գեղամ Ստեփանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին