Ընթանում է «Մարտի 1-ի»-ի վերաբացված գործի դատավարությունը։ Հայտնել էինք, որ դատարանում է նաև Ռոբերտ Քոչարյանը, ով հրաժարվեց նստել մեղադրյալի աթոռին՝ պահանջելով ներկայացնել, թե ինչ հոդվածով են իրեն մեղադրում։
Փաստաբաններն իրենց ելույթներում բարձրաձայնեցին ստեղծված անորոշ իրավիճակից բխող խնդիրների մասին․ «Սա խնդիր է։ Հասկանում եմ՝ փորձել են վերակենդանացնել երեք անգամ մահացած գործը։ Այդ վերակենդանացման հարցը չպետք է մնա մեր, ձեր, մեղադրողների վրա»,-դիմելով դատարանին՝ ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։ «Մեղադրողները պետք է ասեն՝ ներողություն, վերջացավ գործը ու գնան ուրիշ գործ ուսումնասիրեն։ Չկա մեղադրանք, որ մի հատ էլ իրավական որակում փոփոխվի»,- ասաց Օրբելյանը։