«ՍԴ-ն արձանագրել է, որ Սահմանադրական դատարանի կողմից քրեական օրենսգրքի հատուկ մասով նախատեսված որևէ նորմը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու պարագայում, որևէ կերպ չի կարող համարվել քրեական վարույթը բացառող հանգամանք: Հնչեցված պնդումը, որ Սահմանադրական դատարանի որոշումից հետո նախկին ամբաստանյալները, ներկայիս մեղադրյալները չունեն մեղադրյալի կարգավիճակ, չի բխում այդ որոշումներից»,- «Մարտի 1»-ի գործով դատական նիստին հայտարարեց դատախազը: «Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումն այս պահին դադարեցված չէ: Այդ հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը բեկանվել է Վճռաբեկ դատարանի կողմից և այս պահի դրությամբ և մինչև քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու հարցի լուծումը, մեղադրյալները շարունակելու են ունենալ մեղադրյալի կարգավիճակ»,- ասաց դատախազը։ |
Բաժանորդագրվել լրահոսին