Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց․ քանի որ փաստաբանները այլ գործերով նիստեր ունեին։ Նիստի ավարտին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց լրագրողների հարցերին՝ ասելով․ «Այս գործը որևէ կապ չունի արդարադատության հետ։ Երեք տարի պահել են Վճռաբեկ դարանում, Սահմանադրական դատարանի կազմը փոխելու օպերացիան ավարտելուց հետո կայացրել են շատ տարօինակ որոշում, հետ են ուղարկվել Վճռաբեկ։ Օպերացիա, որ տևեց 3 տարի։ Սահմանադարականում քվեարկել են մարդիկ, ովքեր քվեարկելու իրավունք չեն ունեցել, Հրայր Թովմասյանին չեն թույլատրել մասնակցի այդ հարցի քննարկմանը, պատճառաբանությամբ, որ իմ փաստաբանի հետ ունի քավոր-սանիկական հարաբերություններ։ Ամեն ինչ բաց է լինելու, այսօր չկա մեղադրանք, չկա հոդված, իմ տպավորությամբ այս գործը այս վիճակում գցել են առաջին դատարանի գրպանը։ Այս վիճակի օրինական լուծում ուղղակի չկա»,-ասաց Քոչարյանը՝ պատասխանելով նաև «չկա՞ մտավախություն, որ կկալանավորվեք» հարցին․ «Ես նման բաներից չեմ վախենում»,-ասաց նա։ |
Բաժանորդագրվել լրահոսին