ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ֆրանսիայի կառավարությունը խոսքից չի անցնում գործի»․ Միքայել Հաջյան
13:36, 11.10.2024 | mamul.am
1251 | 1

«Մենք, իհարկե, շնորհակալ ենք Ֆրանսիայի իշխանությանը այն հայանպաստ և արցախանպաստ հայտարարությունների և բանաձևերի համար, որոնք արձանագրվել են մանավանդ վերջին մեկ տարում։ Ընդունելով հանդերձ այդ սրտահաճո փաստաթղթերը, մենք, այնուամենայնիվ, դժգոհ ենք, որ Ֆրանսիայի կառավարությունը խոսքից չի անցնում գործի, որպես գերտերություն, որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ պետություն։ Որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկիր գործուն միջոցներ չի կիրառում ՝ Ադրբեջանին սաստելու և ցեղասպան քայլերը պատժելու ուղղությամբ»,-Ֆրանսիայի դեսպանատան մոտ ասաց արցախցի Միքայել Հաջյանը։

Ֆրանսիայի դեսպանատանը նամակ հանձնելուց հետո ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի ՌԴ դեսպանատուն։

«Ֆրանսիայի կառավարությունը խոսքից չի անցնում գործի»․ Միքայել Հաջյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր