«Մենք, իհարկե, շնորհակալ ենք Ֆրանսիայի իշխանությանը այն հայանպաստ և արցախանպաստ հայտարարությունների և բանաձևերի համար, որոնք արձանագրվել են մանավանդ վերջին մեկ տարում։ Ընդունելով հանդերձ այդ սրտահաճո փաստաթղթերը, մենք, այնուամենայնիվ, դժգոհ ենք, որ Ֆրանսիայի կառավարությունը խոսքից չի անցնում գործի, որպես գերտերություն, որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ պետություն։ Որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկիր գործուն միջոցներ չի կիրառում ՝ Ադրբեջանին սաստելու և ցեղասպան քայլերը պատժելու ուղղությամբ»,-Ֆրանսիայի դեսպանատան մոտ ասաց արցախցի Միքայել Հաջյանը։ Ֆրանսիայի դեսպանատանը նամակ հանձնելուց հետո ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի ՌԴ դեսպանատուն։ |