«Այս դատական նիստը, եթե շարունակվի, դատավորի ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն փաստաբանները»,- «Մարտի 1»-ի գործով դատական նիստից հետո լրագրողներին ասաց Ռոբերտ Քոչարյանը։ Հարցին՝ հիմա՞ էլ Ձեր ժամանակների պես զանգովի արդարադատություն կա, Քոչարյանը պատասխանեց․ «Չեք նկատո՞ւմ։ Հիմա ընդհանրապես արդարադատություն կա՞, թե՝ ոչ։ Ես ավելի քան մեկուկես տարի կալանավորված եմ եղել ապօրինաբար՝ չեղած հոդվածով, և մինչ այսօր ինձնից ներողություն չի խնդրել ո՛չ դատախազությունը, ո՛չ էլ որևէ պետական մարմին, ավելին` շարունակվում է այս աճպարարությունը` գործը հետ են բերում դատարան։ Այն, ինչ կատարվում է իրավաբանական խուլիգանություն է»,-ասաց Քոչարյանը։ |
Բաժանորդագրվել լրահոսին