ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Շարունակելու եմ զբաղվել քաղաքականությամբ, քանի դեռ երկրի նկատմամբ սպառնալիքները չեն վերացել»․ Ռոբերտ Քոչարյան
13:30, 11.10.2024 | mamul.am
1372 | 0

Հարցին, թե Հայաստանի ղեկավարի պաշտոնին հավակնո՞ւմ է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց․ «Ձեր հարցն ինձ համար հասկանալի չէ։ Եթե խոքը գնում է քաղաքականությամբ զբաղվել, չզբաղվելուն, ապա ես 2008 թվականի ապրիլի 5-ից հետո քաղաքականությամբ չեմ զբաղվել։ 2018 թվականին քաղաքակնությունը սկսեց զբաղվել ինձնով։ Ես եղել եմ և նախագահի և վարչապետի պաշտոնում, այդ պաշտոնը այն քաղցրությունը չունի։ Միայն չտես մարդիկ կարող են կպնել պաշտոնին, որպես կյանքի վերջին երազանք։ Ես չեմ զբաղվել քաղաքականությամբ, բայց երկիրն այնպիսի արհավիրքների տակ է հայտնվել, որ ինձ ստիպել է վերադառնալ քաղաքականություն։ Մինչև այս սպառնալիքները չվերանան, իմ և իմ թիմի իրավունքն է զբաղվել քաղաքականությամբ»,–ասաց նա՝ լրագրողներին խոստանալով առաջիկայում որևէ ձևաչափով պատասխանել բոլոր կուտակված հարցերին։

«Շարունակելու եմ զբաղվել քաղաքականությամբ, քանի դեռ երկրի նկատմամբ սպառնալիքները չեն վերացել»․ Ռոբերտ Քոչարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր