Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցիչը կալանավորվել է։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը: Հիշեցնենք, որ ուսուցիչը երեկ էր բերման ենթարկվել։ Նրա նկատմամբ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։
|