ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Գույք ես կորցրե՞լ, գնա ՄԻԵԴ-ում սեփականության իրավունքդ պաշտպանիր»․ Վահրամ Աթանեսյան
15:36, 11.10.2024 | mamul.am
1257 | 1

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ խոսքը վերաբերում է պատերազմին, պարտությանը, բոլոր արցախցիները հերոս են, ուղղակի Հայաստանը չի կատարել Արցախի անվտանգության երաշխավորի պարտավորությունը: Տեղի է ունեցել բռնատեղահանությո՞ւն: Պատասխանատուն Հայաստանն է, որ ռազմական օգնություն չի ցուցաբերել, ՊԲ-ին էլ հրամայել է չդիմադրել: Իսկ երբ գալիս է պատասխանատվության պահը, փաստաբանական «համքարությունն» աղաղակում է.
-Ի՞նչ գործ ունի Հայաստանի դատարանն Արցախի կառավարության սեփականության, ԱՀ քաղաքացու հետ, որ նրա դեմ քրեական վարույթ է հարուցում:
Իսկ ի՞նչ գործ ունի Հայաստանը նույն անձանց Արցախում թողած անձնական գույքի հետ, որ ոմանք պահանջում են, որ պաշտոնական Երևանը Բաքվի դեմ միջազգային դատական հայց հարուցի:
Գույք ես կորցրե՞լ, գնա ՄԻԵԴ-ում սեփականության իրավունքդ պաշտպանիր»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր