«Ի տարբերություն Ֆրանսիայի, ՄԱԿ-ի, ՌԴ-ն գտնվում էր տեղում, երբ 2023թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հերթական հարձակումը գործեց Արցախի ժողովրդի նկատմամբ»,-իր նախաձեռնած ակցիայի ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ մատնանշելով, որ որոշ ռազմագերիներ գերևարվել են այն պարագայում, երբ ՌԴ խաղաղապահ զորակազմ էր գործում Արցախում․ «Պետք է փաստենք այն հանգամանքը, որ այսօր Բաքվում ապօրինաբար պահվող 23 ռազմագերիներից 18-ը գերևարվել են Արցախում այն ժամանակ, երբ այնտեղ տեղակայված է եղել ռուսական խաղաղապահ զորակազմը։ ՌԴ-ն կարող է և պետք է ստանձնի հայ ռազմագերիների, պատանդառված անձանց վերադարձի հարցը՝ օգտագործելով Բաքվի հետ ունեցած իր հարաբերությունները»։ |
Բաժանորդագրվել լրահոսին