ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
18-ամյա աղջիկը խաբեությամբ գողացել է ավտոմեքենան
15:24, 11.10.2024 | mamul.am
4106 | 1

Հոկտեմբերի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին է զանագահարել Երևանի բնակիչ 40-ամյա մի կին և հայտնել, որ Նար-Դոս փողոցի 66 հասցեի մոտից ամուսինը՝ Հրաչ Բ․-ն զանգահարել է իրեն և հայտնել, որ իրենց «Mercedes» մակնիշի ավտոմեքենան գողացել են: Նշված հասցե մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 42-ամյա Հրաչ Բ․-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 09։00-ի սահմաններում իր ծանոթը՝ Լիզա Մ․-ն, իր ծննդյան տոնի առթիվ անակնկալ անելու համար իրեն կանչել է Նար-Դոս փողոցի 66 հասցե, որտեղ խնդրել է ավտոմեքենայի բանալիները թողնի ավտոմեքենայի վրա և առաջանա նվերը ստանալու, առաջանալով նկատել է, որ նվեր չկա և վերադառնալով նկատել է, որ ավտոմեքենան գողացել են:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ Լիզան հանդիսանում է Երևանի բնակիչ 18-ամյա Լիզա Մ․-ն, իսկ ժամը 11։00-ի սահմաններում ոստիկանների կողմից Ծատուրյան փողոցի 34/2 հասցեի մոտից նշված ավտոմեքենան հայտնաբերվել է:

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր