Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ժամանակին անոնսվեց Երասխում ամերիկյան կապիտալով մետաղաձուլական գործարանի կառուցման մասին։ Հիշում եմ, այդ օրերին մի ցնծություն էր, թե բա դե թող Ադրբեջանը համարձակվի կրակել ամերիկյան կապիտալի վրա։
Հետո՞: Հետո անգամ ԱՄՆ դրոշը բարձրացավ, որպես «ապավեն-հովանի»: Իսկ հետո՞։ Իսկ հետո տեղափոխվեց մետաղաձուլարանը։
Իսկ այն տկարամիտները, ովքեր մարդկանց համար հերթական փուչիկն էին փչում, այդպես էլ ներողություն չխնդրեցին։ Իսկ հարցը ո՛չ թե այն էր, որ ԱՄՆ-ն չէր կարող բռնել բաքվեցի բռնապետի կզակից, այլ այն, որ բաքվեցի բռնապետը դեռ պետք էր ԱՄՆ-ին, ու հանուն այդ պետքի կարող էր անգամ Երևանը զոհաբերվել, մինչև բաքվեցի բռնապետի պիտանելիության ժամկետի ավարտը։
Բոլորն են հիշում, թե Սադամ Հուսեյնը ինչպիսի ամենաթողության պայմաններում էր հարձակվում Իրաքի վրա, քրդերի վրա` մինչև այն պահը, երբ Սադամը որոշեց Սովետների հետ հարաբերություններ հաստատել, իսկ հետո` մարտահրավեր նետել ամենակարող ԱՄՆ-ին։
Իսկ Քադաֆի՞ն...
Երբ անհրաժեշտ է ամերիկյան շահերին, ապա ԱՄՆ-ն կարող է պատժել ցանկացած ալիևյան տիպի բռնապետի, իսկ քանի դեռ այդ բռնապետը անհրաժեշտ է ամերիկյան շահերին, ապա «աչքի լույսի» պես կպահվի այդ բռնապետի շահը։
Պատրանքներ պետք չէ ունենալ երբեք, առավել ևս այդ պատրանքներով կերակրել սեփական ժողովրդին, այլ անհրաժեշտ է աշխատանք` երկարատև, համառ, նպատակադրված...»