Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը։ Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել են ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը և մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պուտինն Աշխաբադ է ժամանել «Ժամանակների և քաղաքակրթությունների հարաբերությունները՝ խաղաղության և զարգացման հիմք» խորագրով համաժողովի շրջանակներում։ Սեպտեմբերի կեսերին Ռուսաստանում Իրանի դեսպանը տեղեկացրել էր, որ Փեզեշքիանը կմասնակցի BRICS խմբի գագաթնաժողովին։ Նշվել է նաև, որ Իրանն ու Ռուսաստանը պատրաստվում են ստորագրել համապարփակ համագործակցության համաձայնագիր, որի տեքստն արդեն պատրաստ է, թեև բովանդակության մասին չի հաղորդվում։ |
Բաժանորդագրվել լրահոսին