71 տարեկանում մահացել է էստրադային ջազ երգչուհի Զառա Տոնիկյանը։ Զառա Տոնիկյանը ծնվել է 1953 թվականի հունվարի 5-ին՝ Երեւանում։ Երաժշտական գործունեությունը սկսել է 1970-ական թվականներին։ 1974 թ.-ին Չեխիայում առաջինն է Հայաստանը ներկայացրել էստրադային երգի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում եւ հաղթել է։ Աշխատել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած ջազ նվագախմբում։ Հանդես է եկել «Գոլուբոյ օգոնյոկ»-ներում եւ ռուս երգչուհի Ալլա Պուգաչովայի հետ ներկայացրել խորհրդային էստրադան ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսությունում նկարահանված ծրագրում՝ Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Արամ Սաթյանի եւ այլ կոմպոզիտորների երգերով։
|