Բլոգեր Արթուր Չախոյանը ակցիա է իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ բողոքելով քաղաքապետարանի կայացրած սխալ որոշումից։ «Երևանի քաղաքապետարանը սխալ որոշում է կայացրել՝ ի վնաս Երևանի և Երևանի քաղաքացիների։ Քաղաքապետարանը հաստատել է Երևանի գլխավոր նոր հատակագիծը, որով նախկինում չօտարվող հողերը ենթակա են օտարման։ Ես կոչ եմ արել երևանցիներին արթնանալ և պայքարել այս որոշման դեմ։ Բայց ինձ միացել են 10 երևանցի։ Ես կփորձեմ իմ ակցիան իրականացնել և պահանջել, որպեսզի Երևանի քաղաքապետարանի լիազոր պաշտոնյա իջնի և հարցերին պատասխան տա»,-նշեց Չախոյանը՝ դոլարներով պատելով քաղաքապետարանի դռները․ «Քանի որ կանաչ տարածքները օտարում են, ենթադրում եմ՝ շատ են սիրում կանաչեղեն։ Մինչև ինչ-որ մեկը իջնի իրենց կնվիրեմ իրենց սիրած դոլարները»,-ասաց նա |