«Այս հատվածը պատկանում է մի ընկերության, որի ղեկավարը քիչ հետո իր խոսքը կասի։ Այլ հատվածում մեկ այլ սեփականատեր կա։ Ըստ օրենքի՝ երբ հարևանների մեջ առկա է վեճ, պետք է կարգավորվի դատական կարգով, տվյալ դեպքում դատական կարգով որևէ հարց չի կարգավորվել, բայց ոստիկանները թույլ են տալիս, որ գույքը ոչնչացվի»,- Արամի փողոցում, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։ Նա նշեց, որ կան բերման ենթարկվածներ, վերջիններն ասում էին՝ մեր գույքը մի ոչնչացրեք։ Ըստ լրատվամիջոցների՝ տարածքը պատկանում է Արա Աբրահամյանին։ |