«Այս գույքի սեփականատերը Սոգլասիե-Արմենիա ընկերությունն է, որի տնօրենը ես եմ․ այս հատվածը հանդիսանում է ընկերության սեփականությունը, հետևի հատվածն առայժմ հանդիսանում է ուրիշ մեկի սեփականությունը։ Սերվիտուտի առկայությունը ձևակերպված չէ, հարցը գտնվում է դատական պրոցեսում, դատարանի որոշումը դեռ չի կայացվել։ Այսօր ականատես դարձանք ոստիկանության անօրինական, միակողմանի, անհիմն գործողությունների»,- Արամի փողոցում լրագրողների հետ զրույցում ասաց Ավետ Ադոնցը։ «Ո՞նց կարելի է ուրիշի սեփականությունը կամ մասնավոր սեփականության իրավունքը խախտել»,- հավելեց նա։ «Կա հողատարածքի սեփականատեր, կա մյուս սեփականատերը, կան անհամաձայնություններ, գործը դատական ատյաններում է։ Ոստիկանությունը եկել է, բռնի ուժով բացել է տալիս դարպասները, որպեսզի իրենք մուտք գործեն իրենց տարածք»,- ընդգծեց նա։ |