Հոկտեմբերի 14-ին Եվրոմիության ԱԳ նախարարները ծրագրում են ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարելու համար, Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան աղբյուրը։
Հիշեցնենք՝ CNN-ը, հղում կատարելով իր աղբյուրներին, սեպտեմբերիին հայտնել էր, որ Իրանը փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է փոխանցել Ռուսաստանին՝ Ուկրաինայում ռազմական գործողություններում օգտագործելու համար։ Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հերքել էր այդ լուրերը։