«ՀՀ քաղաքացիների զգացողությունը, համոզմունքը պիտի ավելի ու ավելի խորանա ՀՀ-ում արդարության, արդարադատության, օրենքի և օրինականության առկայության առումով»,- Քննչական կոմիտեի ձևավորման 10-ամյակի առթիվ ունեցած ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով` Հայաստանում չկան արտոնյալներ` լինեն նախկին, թե ներկա․ «ՀՀ-ում օրենքը, օրինականությունը, իրավակարգը, արդարությունը, արդարադատությունը ընդամենը ճառերում հիշատակվող խոսքեր չեն, այլ իրականություն են»,- նշել է նա։ «ՀՀ-ում, ըստ էության, գործ սարքելու ինստիտուտը վերացված է և այլևս դրան վերադարձ լինել չի կարող»,- հավելել է Փաշինյանը։ |
Բաժանորդագրվել լրահոսին