Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին, փոխանցում է Интерфакс Украина-ն։
Շոլցի խոսքով, մինչև տարեվերջ Ուկրաինային կփոխանցվեն IRIS-T և Skynex հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչպես նաև Gepard ինքնագնաց զենիթային համալիրներ, զրահատեխնիկա, մարտական անօդաչու թռչող սարքեր և այլ զինամթերք։ «Սա ցույց է տալիս երկու բան. Ուկրաինան կարող է մեզ վրա հույս դնել։ Երկրորդ, սա հստակ ազդանշան է Պուտինին, որ ժամանակ ձգել չի ստացվի․ մենք չենք դադարեցնի մեր աջակցությունն Ուկրաինային»,- ասել է Շոլցը։