ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Գերմանիան, Բելգիան, Դանիան ու Նորվեգիան ևս 1,4 մլրդ եվրոյի ռազմական օգնություն կհատկացնեն Ուկրաինային»․ Շոլց
22:06, 11.10.2024 | mamul.am
2692 | 0

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին, փոխանցում է Интерфакс Украина-ն։
Շոլցի խոսքով, մինչև տարեվերջ Ուկրաինային կփոխանցվեն IRIS-T և Skynex հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչպես նաև Gepard ինքնագնաց զենիթային համալիրներ, զրահատեխնիկա, մարտական ​​անօդաչու թռչող սարքեր և այլ զինամթերք։ «Սա ցույց է տալիս երկու բան. Ուկրաինան կարող է մեզ վրա հույս դնել։ Երկրորդ, սա հստակ ազդանշան է Պուտինին, որ ժամանակ ձգել չի ստացվի․ մենք չենք դադարեցնի մեր աջակցությունն Ուկրաինային»,- ասել է Շոլցը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր