Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արմեն Աշոտյանի անունից հայտնում եմ մեծ շնորհակալություն՝ ջերմության ու սրտացավության ձեր բազում դրսևորումների համար։ Միաժամանակ հիշեցնում եմ, որ ցավոք դատարանը շարունակում է սահմանափակված պահել Աշոտյանի քաղաքական ու քաղաքացիական մի շարք հիմնարար ազատություններ, ուստի նա զրկված է ձեզ արձագանքելու ու ձեզ հետ հաղորդակցվելու հնարավորությունից։ |