ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Թալան՝ Երևանի մետրոպոլիտենում»․ Կարեն Հեքիմյան
12:12, 12.10.2024 | mamul.am
2780 | 0

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թալան՝ Երևանի մետրոպոլիտենում

Երևանի մետրոպոլիտենի տոմսն արժի 100 ՀՀ դրամ: Ուղևորները տոմսը գնում են կամ մետրոպոլիտենի աշխատակիցներից, կամ Telcell-ի տերմինալներից: Ընդ որում, մետրոպոլիտենի աշխատակիցները ևս վաճառում են Telcell-ից գնած ուղևորատոմսերը: Վերջիններիս պատուհանների առջև միշտ հերթ է: Այդ իսկ պատճառով, շատ ուղևորներ պատրաստակամ են ռիսկի դիմել և ուղևորատոմս անմիջապես Telcell-ի տերմինալից գնել: Ցավոք, ռիսկն արդարացված չէ: Telcell-ի տերմինալից ուղևորատոմս գնել ցանկացողները շատ անգամ մնում են առանց տոմսի, առանց գումարի և քայքայված նյարդերով:
Երեկ ժամը 19:30-ի սահմաններում, միգուցե` այդ ժամից սկսած, Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի Telcell-ի տերմինալները «որոշեցին» հարստանալ ՀՀ հարկատուների հաշվին` ընդունում էին գումարը, սակայն ուղևորատոմս չէին տրամադրում: Թալանում էին, էլի: Մետրոպոլիտենի աշխատակիցներն ասում էին, որ Telcell-ի հետ որևէ առնչություն չունեն, պատասխանատու չեն և խորհուրդ էին տալիս իրենցից գնել այդ նույն Telcell-ի վաճառած ուղևորատոմսերը:
Միայն երեկ ժամը 19:30-ի սահմաններում տասնյակ ՀՀ հարկատուներ թալանվեցին: Telcell-ը հարստացավ: Ենթադրաբար` հարստացավ նաև Երևանի քաղաքապետարանը:
Եվ, ուրեմն, ինչպես ասում է Փաշինյան Նիկոլը, եկեք խմենք ՀՀ հարկատուների կենացը և ցանկանանք, որ վերջիններս միշտ թալանվեն»։

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր