«Ադրբեջանի ընկալումները, իմ տպավորությամբ, հետևյալն են․ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն Ադրբեջանին մտահոգում է նրանով, որ կարող է տասնյակ միլիարդների օգուտներ բերել ՀՀ-ին ու այս փաստը պոտենցիալ երկու մտահոգություն կարող է բերել նրանց մոտ»,- «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Առաջին, եթե Ադրբեջանը անկեղծ մտածում է, որ ռազմավարական հեռանկարում ՀՀ-ն անգրեսիվ պլաններ ունի Ադրբեջանի նկատմամբ, դա կարող է ստեղծել ընկալումներ, որ էդ տասնյակ միլիարդ դոլարները կարող են օգտագործվել ընդդեմ Ադրբեջանի։ Բայց կա նաև հակադարձը, որ եթե Ադրբեջանը ագրեսիվ մտադրություններ ունի ՀՀ-ի նկատմամբ, դա կարող է մտահոգել Ադրբեջանին, որ այդ տասնյակ միլիարդ դոլարները կարող են օգտագործվել ՀՀ պաշտպանունակությունը բարձրացնելու համար»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ՀՀ-ն որևէ ագրեսիվ նկատառում Ադրբեջանի ու տարածաշրջանի երկրների նկատմամբ չունի։ |
Բաժանորդագրվել լրահոսին