ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ադրբեջանն ուզում է, որ ՀՀ ճանապարհներն օգտագործելի լինեն իր համար, բայց ՀՀ-ն շարունակի մնալ շրջափակման մեջ»․ Նիկոլ Փաշինյան
12:36, 12.10.2024 | mamul.am
1928 | 1

«Ադրբեջանն իր այսօրվա խոսույթով ուզում է Հայաստանի ճանապարհներն օգտագործելի լինեն իր համար, բայց, միևնույն ժամանակ, Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ։ Թվում է՝ աբսուրդ ձևակերպում է, բայց ադրբեջանական խոսույթի մեր վերլուծությունը ցույց է տալիս դա, որ ճանապարհները բացվեն ՀՀ տարածքով, բայց ՀՀ-ն շարունակի մնալ բլոկադայի մեջ։ Սա անտրամաբանական մոտեցում է, որը ՀՀ-ի համար չի կարող լինել ընդունելի»,- «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ավելի վաղ Փաշինյանը նշել էր, որ Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն Ադրբեջանին մտահոգում է նրանով, որ այս նախագիծը կարող է տասնյակ միլիարդների օգուտներ բերել Հայաստանին։

«Ադրբեջանն ուզում է, որ ՀՀ ճանապարհներն օգտագործելի լինեն իր համար, բայց ՀՀ-ն շարունակի մնալ շրջափակման մեջ»․ Նիկոլ Փաշինյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին