ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ադրբեջանը բացահայտ կերպով ՀՀ-ի դեմ կիրառում է ուժի սպառնալիքի քաղաքականությունը»․ Տաթևիկ Հայրապետյան
12:48, 12.10.2024 | mamul.am
1374 | 0

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավար Զաքիր Հասանովը հրավիրել է ադրբեջանական բանակի ղեկավարությանը օպերատիվ իրավիճակը վերլուծելու համար։ Տարածված մամուլի հաղորդագրության համաձայն՝
«Տրվել են համապատասխան հանձնարարականներ
զորքերի մարտունակությունը բարձր մակարդակի մշտական ​​պահպանման, ինչպես նաև պայմանական սահմանին ռևանշիստական ​​ուժերի բոլոր հնարավոր սադրանքների դեմ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու պատրաստակամության վերաբերյալ»։

Իմ դիտարկմամբ՝ Ադրբեջանը շատ բացահայտ կերպով ՀՀ-ի դեմ կիրառում է ուժի սպառնալիքի քաղաքականությունը։ Այն պարագայում, երբ Փաշինյանի իշխանությունը արել է ամեն հնարավոր ու անհնարին զիջում Ադրբեջանին մի թղթի կտոր պոկելու ակնկալիքով, Ադրբեջանը փորձում է թե՛ քարոզչական, թե՛ քաղաքական ու դիվանագիտական գործիքակազմով անհնար դարձնել որևէ թղթի ստորագրում, քանի որ Ալիևին շատ հարմար է գործընթացը, որի շրջանակներում ինքը ստանում է առավելագույնը՝ դիմացը չտալով ոչինչ։ Իսկ Փաշինյանին մեջ «ռևանշիստ» տեսնելու համար, իհարկե, առանձնահատուկ երևակայություն է պետք․․․»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր