ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Ինչպես է ծխախոտն ազդում երեխայի առողջության վրա դեռևս ներարգանդային կյանքում
14:36, 12.10.2024 | mamul.am
999 | 0

Առողջապահության նախարարության խորհրդատու մանկաբուժության գծով Սերգեյ Սարգսյանը տեղեկացնում է․ «Ինչպես է ծխախոտն ազդում երեխայի առողջության վրա դեռևս ներարգանդային կյանքում
Հղիների դեպքում ծխելը հանգեցնում է ընկերքի անոթների ախտահարման, ինչի հետևանքով խաթարվում է թթվածնով և սննդանյութերով պտղի սնուցումը: Առկա են նաև ազդեցության ավելի բարդ մեխանզիմներ:
Արդյունքում ծխելը հղիության ընթացքում ազդում է պտղի տարբեր օրգանների՝ գլխուղեղի, ոսկորների, թոքերի և այլ օրգան համակարգերի զարգացման վրա:
Ծխող կամ երկրորդային ծխի զգալի ազդեցության ենթարկվող ապագա մայրիկի մոտ որոշակիորեն մեծանում է մեռալածնության, արատով կամ ցածր քաշով երեխա ծնվելու, նորածնային հասակում մահանալու ռիսկը:
Ծխախոտի ազդեցությունը մանկահասակ երեխաների վրա
Վաղ տարիքում ծխախոտը առավել ծանր և ցայտուն ազդում է երեխաների շնչառական համակարգի վրա: Այն հանգեցնում է տարբեր վիրուսներով երեխայի ավելի հաճախ հիվանդանալուն, իսկ հիվանդանալու դեպքում էլ՝ առավել ծանր ընթացքի զարգացմանը:
Երկրորդային ծուխը հանգեցնում է երեխաների մոտ կրկնվող ականջի բորբոքումների, ալերգիկ ծագման քրոնիկ հարբուխի, քրոնիկ հազի, կրկնակի բրոնխիտների, բրոնխիալ ասթմայի զարգացմանը:
Ծխելու ազդեցությունը դեռահասների վրա
Այդ տարիքում ուղեղը դեռ շարունակում է զարգանալ, այդ իսկ պատճառով ծխելը ավելի արագ նպաստում է կախվածության զարգացմանը:
Ծխող մեծահասկաների մեծ մասը ծխել սկսել է հենց այս` դեռահասային տարիքում:
Հատկապես այն դեռահասները, որոնց ծնողները կամ նրանցից մեկը ծխող է, ավելի հակված են այս վատ սովորությանը:
Էլեկտրոնային ծխախոտի ազդեցությունը դեռահասների առողջության վրա
Բազմաթիվ հետազոտություններ վկայում են, որ էլեկտրոնային ծխախոտի ազդեցությունը բացասաբար է անդրադառնում դեռահասների հոգեկան առողջության վրա. հանգեցնում է տրամադրության անկման դեպրեսիա/ընկճախտ, առաջ բերում` տագնապային խանգարումներ:
Էլեկտրոնային ծխախոտի մեջ գտնվող այնպիսի քիմիական գոյացություններ, ինչպիսին են ֆորմալդեհիդը և դիացետիլը ևս նպաստում են թոքերի քրոնիկ հիվադությունների և քաղցկեղի առաջացմանը, իսկ առկա նիկոտինը՝ կախվածության առաջացմանը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին