«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փոքրիկ մարդիկ ունեն փոքրիկ ստվերներ, իսկ ավելի փոքրերը նույնիսկ ստվեր չեն ունենում ու ասենք օրինակ մարուքյան էդմոնը, ով սեփական մանրությունից կաշկանդված, իր տիրոջ, կամ տիրոջ տիրոջ շողքերի փոքրությունից նեղված, խոսում ա մի մարդու ստվերից, ով իր մեծ ստվերով խամրացրելա էդմոնի բոլոր ժամանակների սեփականատերերի ստվերներն իրար միացրած: Մինչ այժմ կարծում էի բանանի համով ես, համոզվեցի, որ Կլասսիկ ես...»։ |